Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Տաթև

 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Տաթևի համալիրի ամենահին եկեղեցին է՝ այն անկյունաքարը, որի շուրջ կառուցվել է Տաթևի համալիրի ողջ ժառանգությունը: Եկեղեցին կառուցվել է 848 թվականին՝ հնագույն մեհյանի տեղում, Սյունյաց իշխան Փիլիպոսի կողմից՝ այն նույն իշխանի, ով Տաթև գյուղը կապել է վանքի հետ՝ վերջինիս կայունությունն ապահովելու նպատակով:

Եկեղեցին փոքր է ու պարզ կառուցվածքով` միայնակ, անսյուն, առանց խորանների, իսկ հյուսիսային և հարավային պատերին կան երեքական կեղծ սյուներ, որոնց վրա հենվում են կամարները` պահելով երկթեք ձեղունը: Նրա պատկերազարդությունը բավականին աղքատիկ է, շքամուտքը զարդարված է նուրբ երկրաչափական փորագրություններով: Կառուցող ճարտարապետները հրաժարվել են գմբեթներ ստեղծելուց` գլխավոր եկեղեցու իշխող տեսքը չստվերելու համար:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարում է կամարաձև պատկերասրահը` հարավում կամարաձև որմնախորշեր: Արևելքում գտնվում է կիսաշրջանաձև դուրս ընկած աբսիդը, որտեղ դրված է սեղանը: Դրանից վերև կան խաչաձև լուսամուտներ և մի կլոր պատուհան: Հարավային պատի մեջ ևս կան 2 լայն, իսկ սրանց կից, վերևում, 2 նեղ պատուհաններ:

1044թ. հարևան ամիրայությունների հրոսակների հարձակումներից Տաթևի վանքը բավականին կորուստներ է կրում: Ավերվում են շինություններ, թալանվում է վանքի հոգևոր կարողությունը, ավերակների է վերածվում նաև Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այն վերակառուցում է 1046թ. Հովհաննես Եպիսկոպոսը` Սյունյաց Սմբատ Բ թագավորի օժանդակությամբ: 1138 թվականի ուժգին երկրաշարժի հետևանքով եկեղեցին քանդվեց, սակայն 1295 թվականին այն նորից կառուցվեց հայտնի Օրբելյանների տոհմի կողմից:

Եկեղեցու տրամաբանված կառույցն արտացոլում է վաղ միջնադարի խստությունից դեպի լուսավորության դար (որով բնութագրվում է Տաթևի համալիրը) հետագա անցման խոստումը: Եկեղեցին գտնվում է Սբ. Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատին կից և Գրիգոր Տաթևացու դամբարանի մոտ։ Կառուցվածքային առումով շենքը դեռևս անվնաս է, չնայած ենթարկվում է ջրի քայքայիչ ազդեցությանը՝ հատկապես հիմնական տաճարի հետ ընդհանուր պատի երկայնքով։ Չնայած սկզբնական բազալտե հատակը ճաքել ու վնասվել է, այն պահպանվել է մինչ օրս ։  

 

 

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։