Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Կեսարիայի  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

 

 Կեսարիայում գտնվող ամենահին Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է՝ հիմնված 1191թ-ին: Բազմիցս նորոգվելով, այն կանգուն է մնացել մինչև օրս: ԺԹ. դարի կեսին եկեղեցին գրեթե փլված էր, իսկ 1859թ. կրկին կառուցվել է: 1885թ.-ից եկեղեցին վերանորոգվել է հայ բնակիչների թե՛ նյութական և թե՛ ֆիզիկական օգնությամբ: Եկեղեցին Կեսարիայի կենտրոնում գտնվող մյուս հայկական եկեղեցիներից ավելի փոքր է, սակայն գտնվում է հայկական ջերմ միջավայրում: 1868-ին եկեղեցուն կից հիմնվել էր Կիւմիւշեան վարժարանը, որն սակայն այսօր ավերված է: 1885-ին եկեղեցին ենթարկվել է լայնածավալ վերանորոգման: Դրա վրա զետեղված է մարմարե մի գրություն, որտեղ ներկայացված է կատարված աշխատանքների մանրամասները: 1996-ին եկեղեցին դարձյալ վերանորոգվել է նվիրատու երկու եղբայրների աջակցությամբ և բացվել է պաշտամունքի համար: Եկեղեցին կազմված է երեք ուղղանկյուն և մեկ քառակուսի բաժիններից: Այն ունի երեք գմբեթ, որոնցից մեջտեղում գտնվողը բաժանված է մյուս երկուսից: Պատերը զարդարված են զանազան ծաղիկներով, բույսերով եւ սրբերին պատկերող որմնանկարներով: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցին ենթակա է Կ. Պոլսի Պատրիարքությանը, որը հիմնվել է 1461-ին Ֆաթիհ Սուլթան Մեհմետի հրովարտակով: Այն տեղի ամենահին եւ միակ եկեղեցին է, որը կանգուն է մնացել շնորհիվ բարերաների եւ Եկեղեցու Խնամակալության ջանքերի:

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։