Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Սինգապուրի Սուրբ Գրրգոր Լուսավորիչ եկեղեցի

 

Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին երկրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Այն կառուցվել է 1835թ.-ին և օծվել է 1836թ.-ի մարտի 26-ին: Եկեղեցու ճարտարապետը Ջորջ Կոուլմանն է: Վերջինիս նախագիծը յուրահատուկ կերպով հարմարեցված և ներդաշնակված է Սինգապուրի արևադրաձային կլիմայական պայմաններին:

Դեռևս 1833թ.-ին երկրի իշխանությունները տեղի փոքրաթիվ հայ համայնքին (շուրջ 44 հոգի) տարածք տրամադրեցին ՝ հայակական եկեղեցի հիմնելու նպատակով:

Վերջիններիս ջանքերով հավաքագրվեց եկեղեցու կառուցման նախագծի արժեքի մոտ կեսը, իսկ մնացյալ ֆինանսական միջոցները տրամադրվեցին Հնդկաստանում և Ճավա կղզում բնակվող հայերի կողմից:

Եկեղեցու կառուցումից հետո, սակայն,  պարզ դարձավ, որ զանգակատունը  ոչ հուսալի վիճակում է, որի հետևանքով որոշվեց քանդել այն: Դրա տեղում 1846թ.-ին կանգնեցվել է աշտարակ, իսկ 1853թ.-ին ավելացվել կոնաձև գմբեթը:  

Չնայած որոշ ձևափոխություններին, եկեղեցին 1950-ական թթ.-ից շարունակում է մնալ անփոփոխ: Շուրջ մեկ ու կես դարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին զգալիորեն  նպաստել է  տեղի հայ համայնքի ինքնության պահպանմանը: Եկեղեցին հռչակվել է որպես Ազգային հուշարձան  1973թ.-ի հունիսի 28-ին և գտնվում է պետության պահպանության ներքո:

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։