Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


   Վլադիկովկասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

 

Վլադիկովկասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գտնվում է Տերեկա գետի ափին: Տեղանքից ոչ հեռու սկիզբ է առնում հայկական մի փողոց, իսկ եկեղեցու դիմաց պահպանվել է Վախթանգյանների առանձնատունը:

Ներկայիս եկեղեցու  տեղում դեռևս 1842թ.-ին կանգնեցված է եղել  վերջինիս փայտե շինությունը, իսկ արդեն 1864թ.-ին, հայ առաքելական եկեղեցու Աստրախանյան թեմական առաջնորդարանի նախաձեռնությամբ, սկիզբ առավ նախկինի տեղում քարեղեն կառույցի շինարարությունը:

Աշխատանքները ղեկավարել են ճարտարապետ Սիմսոնն ու Տերսկի մարզի ղեկավար Մ.Տ. Լորիս Մելիքովը: Որմնակարների պատկերման համար հրավիրվել էին իտալացի նկարիչներ: 1987թ.-այն մասնակիորեն վերանորոգվել է, և ավելացվել են 2 կողմնային մուտքերն ու զանգակատունը:

Եկեղեցու բակում կանգնեցվել է Հայոց եղասպանության 95-րդ տարելիցին նվիրված  խաչքար, որի օծմանը հատուկ ժամանել է Հայ առաքելական եկեղեցու Հարավռուսական թեմի եպսիկոպոս Մովսես Մովսեսյանը: Արարողությանը հրավիրվել և ներկա են գտնվել բազմաթիվ բարձրաստիճան հոգրորականներ և հանրապետության ղեկավարության ներկայացուցիչներ:

Ներկայումս եկեղեցին գործող է:

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։