Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Ֆոուլերի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

 

Ֆոուլեր քաղաքում գործող Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ԱՄՆ-ում հիմնված չորրորդ հայ առաքելական եկեղեցին է: Այն գործում է Հյուսիսային Ամերիկայի հայկական եկեղեցական թեմի ենթակայության ներքո: Եկեղեցու կառուցումը սկսվել է 1910թ.-ի փետրվարի 3-ից, նույն թվականի ապրիլի 17-ին այն օծվել է եպիսկոպոս Հովսեփ Սարաջյանի կողմից և անվանվել Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի: Վերջինիս հիմնադրումը հովանավորել են Նուշան Սաղիգյանը, Ջոն Կազանչյանը, Հարրի Սողիգյանը, Ջոն Կասպարյանը, Տիգրան և Լևոն Գասպարյանները, Առաքել Միրիգյանը, Հովսեփ Կանդարյանը, Ահարոն Աջուտյանը և ՄանուկԿարապետյանը: Տարիների ընթացքում եկեղեցական կառույցը զգալիորեն ընդլայնվել և բարեկարգվել է: Նրան ավելացվել են սրահը (1932), ինչպես նաև կիրակնօրյա դպրոցի համար  նախատեսված սենյակներ (1980): Ավելի ուշ ավելացվել է գմբեթն ու զանգակատունը և կառույցին տրվել է  հայկական եկեղեցուն բնորոշ գծեր (նախ 1978թ.-ին, ապա 1985 և 1998-1999թթ.-ին): Այժմ Սբ. Գրիգոր Լուսավորչի եկեղեցին ծառայում է նաև տեղաբնակ հայերի արդեն երրորդ սերնդի ներկայացուցիչներին: 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։