Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Մոնրեալի Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցի

 

1910-1920-ական թվականների ընթացքում Մոնրեալում շուրջ 20-30 հայ երիտասարդ է հաստատվել: 1950-ական թվականների կեսերին համայնքն ունեցել շուրջ 225 անդամ, ովքեր հայերեն լեզվի դասընթացներ են կազմակերպել երեխաների համար: Այդ նույն ժամանակահատվածում կազմավորվեցին 4 հոգուց բաղկացած Կանանց ասոցիացիան, ինչպես նաև եկեղեցու 14 անդամ ունեցող երգչախումբը, ովքեր աջակցում էին սկզբնական ծխական խորհրդին: Վերջինս էլ, իր հերթին, ձևավորվել էր 1948թ.-ին՝ եպիսկոպոս Տիրան Ներսիսյանի նշանակմամբ:

Եկեղեցական ծառայությունները մատուցվում էին սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու մատուռում:

Եկեղեցական շենքը գնելու նպատակով՝ Տ. Եպիսկոպոս Վաչե Հովսեփյանը, Առաջնորդական փոխանորդը և մասնավոր եկեղեցու համապատասխան հանձնաժողովի հետ միասին կնքեցին համաձայնագիր սուրբ Ջիլեսի միացյալ եկեղեցու հետ: Ծխական խորհրդի կողմից հաստատվելով՝ շենքը գնվեց 1970 թ.-ի փետրվարի 18-ին և օծվեց վերանորոգումին հետո` առաջնորդությամբ Ստամբուլի Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի: Եկեղեցին վերանվանվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով:

Ներկայումս այն հանդիսանում է երկրի հայոց թեմի ղեկավար կենտրոնը:

Քանի որ եկեղեցական շինությունն ի սկզբանե հայկական չի եղել, ուստի իր կառուցվածքով հայկական ավանդական եկեղեցի չի հիշեցնում` հատկապես վերջինիս ճակատային մասը: Ինչևէ, վերջինիս ինտերիերը տարիների ընթացքում վերակառուցվել է` հայկականին նմանեցնելու նպատակով:

 

 

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։