Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ս. Դանիել Ասորի

 

    Ս. Գրիգոր Լուսավորչի որդիների և թոռների տոնին հիշատակվում է նաև Դանիել Ասորի եպիսկոպոսի անունը, թեև նա Լուսավորչի տոհմից չէ: Ս. Դանիելը Ս. Գրիգոր Լուսավորչի աշակերտը և գործակիցն է եղել: Ս. Գրիգորը նրան նշանակել էր որպես Տարոն գավառի վերատեսուչ: Այնտեղ նա վարում էր «Մեծի դատաւորութեան» գործակալությունը, կամ, այլ խոսքով, կաթողիկոսին հատուկ գլխավոր դատավորության պաշտոնը: Ս. Դանիելը նաև հոգ էր տանում Աշտիշատի եկեղեցուն, ուր հանգչում էին Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեսի նշխարները: Նրա տիտղոսներն են «վերակացու եւ հրամատար տեսուչ եւ հոգաբարձու ամենայն եկեղեցեացն հայոց մեծաց» և քորեպիսկոպոս: Ասվում է, թե նա քարոզչություն էր կատարել Պարսից կողմերում և այլ օտար երկրներում՝ դարձի բերելով բազմաթիվ մարդկանց: Նրա պատասխանատվության տակ դրված էին նաև Լուսավորչի տոհմի գերեզմանները ու կալվածքները, ինչպես նաև նույն տոհմի հանգուցյալների և Տրդատ թագավորի հիշատակը վառ պահելու պարտականությունը հավատացյալների մտքերի մեջ:
   Տեսնելով, որ Ս. Հուսիկի 2 որդիներն աշխարհիկ կյանք են վարում և որևիցե փափագ չունեն հետևելու իրենց հոր օրինակին՝ Տիրան թագավորը պալատականներ ուղարկեց Դանիել Եպիսկոպոսի մոտ` ստանձնելու համար հայ ժողովուրդի հոգևոր առաջնորդությունը: Նա մեծ տարիքում էր, Թիլ ավանում էր գտնվում և հոգ էր տանում եկեղեցական գործերին: Ս. Դանիելը հարավարևմտյան Հայաստանում հանդիպեց թագավորին և հանդիմանեց նրան ու մեծամեծներին իրենց գործած ոճիրների համար: Նրա հանդգնության վրա զայրացած` թագավորը հրամայեց իր ծառաներին խեղդամահ անել նրան` ընդդեմ պալատականների խորհրդի:
   Ս. Դանիելի մարմինը տարան Հացեաց Դրախտի հովիտը և թաղեցին նրան այն խորշի մեջ, որ երկար ժամանակ որպես բնակարան էր ծառայել նրան: Այդ վայրի վրա կանգնած էր Կոբայ Ս. Դանիելի վանքը մինչև 1915թ.:
Վերոհիշյալ 5 սուրբերը խմբովին հարգված են մեր եկեղեցու կողմից ԺԲ(12) դարի վերջից սկսած: Այդ ժամանակ է, որ Ներսես Արքեպիսկոպոս Լամբրոնացին գրել է մի շարական` նվիրված նրանց հիշատակին (Կանոն սրբոց եւ թոռանց Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին): Այդ կանոնի Մանկունք շարականի մեջ յուրաքանչյուր սուրբին նվիրված է առանձին մի տուն, ուր հիշվում է նրա արժանիքը: Այս շարականը մինչև այսօր երգում ենք մեր եկեղեցիներում:
   Հայոց արքա Տիրանը Շապուհ պարսից արքայից նամակ ստացավ, թե` եկ և մեր մեջ թող հաշտություն, սեր լինի։ Տիրանը, անգիտակից Շապուհի նենգությանը, գնաց Ապահունյաց գավառը` միմյանց հանդիպելու: Երբ դեմ հանդիման տեսան իրար, Շապուհը հանդիմանեց ու կշտամբեց ամբողջ զորքի առջև, աչքերը հանեց՝ կուրացնելով արքային, ինչպես սա խավարեցրեց հայոց աշխարհը՝ սպանելով Ս. Հուսիկ հայրապետին։

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։