Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ս. Գրիգորիս


   Տրդատի թագավորության օրոք Փայտակարան աշխարհում, որը սահմանակից էր Աղվանքին, ապրում էին հեթանոսական վարքերով։ Ս. Վրթանեսի անդրանիկ որդին` Ս. Գրիգորիոսը, եպիսկոպոս էր կարգված «Կողմանց Աղուանից և Վրաց»: Խորենացին նրան Փայտակարան նահանգի եպիսկոպոս էր համարում, ինչը չի հակասում նախորդ որոշմանը: Բայց ավելի ուշ ժամանակների հանած եզրակացությունը, թե եղել է Վրաց և Աղվանից կաթողիկոս, պատմական փաստերով չի արդարանում: Հիրավի, որքան ավելի է պարզվում այն ժամանակի պատմությունը, այնքան նոր նշաններ են երևում, որ սերտ կապ է եղել հայոց դարձի և այս հարևան ազգերի քրիստոնեություն ընդունելու մեջ, և որ Ս. Լուսավորչի առաքելական գործունեությունը մասամբ տարածվել է նաև նրանց վրա: Սակայն թե ինչ է իսկապես տեղի ունեցել և ինչ հարաբերություններ են ստեղծվել դրանով, դժվար է առայժմ որոշել: Հայոց Գյուտ կաթողիկոսը Ե դարում Աղվանից Վաչե թագավորին գրած նամակում պարզ ասում է, որ Ս. Լուսավորիչը նրանց համար ձեռնադրել է Հռոմ քաղաքից մի եպիսկոպոս:
Երիտասարդ հոգևորականն իր գործունեությունը տարածում էր շատ ընդարձակ մի շրջանի վրա, որի արևելյան սահմանը հասնում էր Կասպից ծովի ափերը: Այդ վայրերում նա հաստատեց եկեղեցիներ և քարոզեց իր հոգևոր իշխանությանը ենթակա այլևայլ ժողովուրդների և ցեղերի:
Քանի դեռ կենդանի էր Տրդատ թագավորը, ոչ ոք չէր համարձակվում հակառակվել Գրիգորիոսին Աղվանքում։ Իսկ երբ լսեցին թագավորի մահը, ուրախացան, քանի որ կարող էին ընթանալ իրենց պիղծ վարքերով:
Հյուսիսային և հյուսիսարևելյան կողմերում այդ կիսավաչկատուն բարբարոս ցեղերի մեջ, որոնց Սուրբ Ավետարան էր քարոզում Սուրբը, կային նաև Մազքութներ: Նրանց վրա այդ ժամանակ իշխում էր հայ Արշակունիների ցեղակից արքայական տոհմը: Նախ Մազքութները ընդունեցին Ս. Գրիգորիսի քարոզչությունը և մտադիր էին քրիստոնյա դառնալ, բայց երբ իմացան, որ Քրիստոնեական վարդապետությունը դեմ էր իրենց վաչկատուն կենսաձևին հատուկ սովորությանը և արգելում էր կողոպուտ, թալան, սպանություն և այլոց կալվածքների և ունեցվածքի նկատմամբ ցանկությունը, խրտնեցին և բարկացան: Ս. Գրիգորիսի ուսուցումները հայոց թագավորի կողմից իրենց դեմ պատրաստած մի դավադրություն համարեցին՝ դադարեցնել տալու համար իրենց կատարած ասպատակությունները հայոց աշխարում:
Սրբին կապեցին ձիուց ու քաշելով նրան՝ սպանեցին Վատյան դաշտում, որը գտնվում էր Կասպից ծովի մոտ։ Այդ կերպով մարտիրոսացավ Ս. Գրիգորիսը: Նրա մարմինը վերցնելով` իր աշակերտները տարան Ամարաս, որ այսօր գտնվում է Ղարաբաղի սահմաններից ներս, և նրան թաղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի կառուցած տաճարում: 5-րդ դարի վերջին կանգնեցրին մասնավոր մի մատուռ Սուրբի գերեզմանի վրա: Այսօր այդ կառույցը գտնվում է Ամարասի վանքի եկեղեցու մայր խորանի տակ և կարևոր մի ուխտատեղի է: Ս. Գրիգորիսի մարտիրոսությունը պատահեց Մազքութների հայոց սահմաններից ներս կատարած մեծ արշավանքի և Վաղարշապատ մայրաքաղաքի գրավումից քիչ առաջ:
488թ. Աղվանքում թագավորում էր Վաչագանը։ Սրա հոր` Վաչեի, ժամանակ էր, որ Ս. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց աղվանացիների տառերը։
Վաչագան թագավորը, ցանկանալով ժողովրդին տեսնել ավելի աստվածապաշտ, ցանկանում էր ձեռք բերել Ս. Գրիգորիոսի նշխարները։ Արքան գիտեր, որ սրբի նշխարները գտնվում են Ամարաս եկեղեցու բակում, որը կառուցվել էր մեր Լուսավորչի հրամանով։
Ժողովվեցին երկրի իշխանները, հոգևորականները, ինչպես նաև հայոց աշխարհի հոգևորականները, հոգևոր երգերով, խնկով և մոմեղենով եկան մինչև Ամարաս վանքի մոտ։ Ապա գիշերով, երբ սկսեց փայլել սրբի գերեզմանը, վարեցին և գտան սրբի մասունքները։ Թեմական բոլոր առաջնորդներին տվեցին սրբի մասունքներից` իբրև մխիթարություն իրենց ժողովրդին։ Ապա հին եկեղեցու տեղը նորը կառուցեցին և կոչեցին Ս. Գրիգորիս։
489թ. Վաչագան արքայի օրոք գտան նաև Եղիշե առաքյալի գերեզմանը։ Սա մեր Թադէոս առաքյալի աշակերտն էր։ Տարիներ անց Վաչագան թագավորը նշխարների վրա կառուցեց եկեղեցի։

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։