Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

 

 

Հայոց երկրորդ Լուսավորիչ Գրիգորի աստվածաշնորհ գործունեության, հայոց համազգային մկրտության, քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու իրողության հետ կապված տոները առանձնակի նվիրականություն ունեն Հայ եկեղեցու յուրաքանչյուր զավակի համար, որովհետև դրանց խորհրդով մեկ անգամ ևս զգալի է Աստծու ներկայությունը հայոց մեջ, Աստծու շնորհը հայ ժողովրդին և Բարձրյալի հանդեպ վերջինիս հավատի կենդանացնող ու փրկարար զորությունը:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի համար սահմանել է երեք տոն: Առաջինը` նրա մուտքը վիրապ, երկրորդը` ելքը վիրապից, և երրորդը` նշխարների գյուտը:
301թ. քրիստոնեությունը հաղթականորեն իր հովանու տակ առավ ողջ Հայաստանը: Հայոց մեծ դարձի պատմությունը ժամանակակցի ու ականատեսի խոսքով շարադրում է Ագաթանգեղոսը, ում լրացնում են Մովսես Խորենացին, Հովհան Մամիկոնյանը և այլ պատմիչներ ու սկզբնաղբյուրներ` առավել ընդարձակ կամ համառոտ անդրադառնալով հայ կյանքի շրջադարձային ու մեծագույն այդ իրադարձության առանձին դրվագներին:
 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։