Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից

 

Գրիգորի` Արտաշատի վիրապում գտնվելու վերջին տարում տեղի է ունենում Գայանյան և Հռիփսիմյան կույսերի տանջամահ նահատակությունը, որից հետո հայոց թագավորն ու պալատականները, մայրաքաղաքի շատ բնակիչներ բռնվում են անհասկանալի մոլագարությամբ և տանջվում ցավերից: Երկրի համար այդ վշտալի օրերին թագավորի քույրը` Խոսրովիդուխտը, տեսիլք է տեսնում.«Ձեզ հասած հարվածներից չեք բժշկվի, եթե Արտաշատի խոր վիրապից չհանեք այնտեղ նետված Գրիգորին: Նա կգա և կուսուցանի ձեզ` ինչպես բժկվել ցավերից»: Երբ այդ մասին Խոսրովիդուխտը պատմեց նախարարներին, նրանք ընտրեցին Օտա անունով նախարարին և ուղարկեցին Արտաշատ:  

Երկար, հաստ պարաններ իրար կապելով` իջեցրին գուբը: Ապա բարձր ձայնով աղաղակեց նախարարը. «Գրիգո΄ր, ո՞ւր ես, դո΄ւրս արի, որովհետև քո Տեր Աստվածը հրամայեց հանել քեզ այդտեղից»: Եվ այդպես գբից հանեցին Գրիգորին, ով ադքան տարիներ մնալով խավար գբում` ածխի պես սևացել էր: Այնուհետև նրան բերում են մայրաքաղաք Վաղարշապատ: Հրաշք էր, որ Գրիգորը ողջ էր մնացել, բայց առավել մեծ հրաշք էր, որ նա բժշկում է զղջացող թագավորին ու մյուս մոլագարներին: Գրիգորը պատմեց նրանց մարդասեր Աստծո, Նրա փրկչական առաքելության մասին, և բացվեցին բոլորի աչքերը, հասկացան և սիրեցին միակ, ճշմարիտ Աստծուն:     

Լուսավորչի վիրապից ելնելու տոնը մեր Եկեղեցին կատարում է Հոգեգալստի առաջին շաբաթ օրը:

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։