Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Բարեգործական ծրագրեր

ԳԼԵՄ հենակետային նպատակներից մեկն էլ հանդիսանում է  երիտասարդներին խրախուսելը և մղելը բարեգործության:

ԳԼԵՄ երիտասարդները կազմակերպում են տարբեր ֆորմատի բարեգործական այցեր դեպի մանկատներ և ծերանոցներ, ինչպես նաև օգնում անհատներին և կարիքավոր ընտանիքներին։ Բարեգործական այցեր են կազմակրպվում նաև գիշերօթիկ և հատուկ դպրոցներ, հիմնականում երեխաներին թերապեվտիկ և անհրաժեշտ այլ միջոցները ապահովելու նպատակով։

Գրեթե 8 տարվա գործունեության ընթացքում, ԳԼԵՄ-ը ձեռք է բերել նաև հետաքրքիր մի բարեգործական ավանդույթ։ Մարդիկ մեզ մոտ են բերում այն իրերը որոնք իրենք այլևս չեն օգտագործում և հագուստ, որն այլևս իրենց անհրաժեշտ չէ։ Իսկ ԳԼԵՄ պահեստից դրանք արդեն հասնում են այն մարդկանց, որոնք դրա կարիքը շատ ունեն։ Բազում անհատներ և ընտանիքներ օգտվում են այդ հնարավորությունից և նրանց թիվը գնալով աճում է։

Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կամայական անձի, առանց մեծ ջանքեր գործադրելու օգնություն ցուցաբերել մարդկանց, որոնք դրա կարիքը ունեն։ Կարելի է ասել, այս պարագային ԳԼԵՄ-ը միայն օղակ է հանդիսանում՝ ոչ անհրաժեշտ իրը մեկի համար դարձնելով շատ անհրաժեշտ մյուսին։

Բարեգործական այցերի հիմքում է ընկած ոչ միայն նյութական օգնության գաղափարը, այլ նաև ուշադրության, հասարակության կողմից անտեսված չլինելու, մենակությունից մարդկանց հեռացնելու խնդիրները, որոնք երբեմն ավելի բարձր են դառնում քան ուղղակի նյութական աջակցությունը։

ԳԼԵՄ երիտասարդները այցելում և խնամում են բազում միայնակ ծերերի, որոնք նյութական պահանջներ չունեն։ 

Բարեգործական այցերը դեպի մանկատներ և ծերանոցներ զուգորդվում են ուրախ ելույթներվ երգ ու պարերով։ Մանուկների համար հրավիրվում են մանկական հերոսներ, որոնք կազմակերպում են խաղեր և ապահովվում երեխաների ուրախ ժամանցը։

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։