Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


«Ս.ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱՑ ՄԻՈՒԹՅԱՆ

«ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԿԱՄ» ԾՐԱԳԻՐ

 

«Ս. Գրիգոր Լուսավորիչ Երիտասարդաց միության (ԳԼԵՄ) «Միության բարեկամ» ծրագիրը ստեղծվել է միության նկատմամաբ հետաքրքության շարքերի  ընդլայնման և եկեղեցու շուրջ նորանոր մարդկանց, ընտանիքների, միությունների, կազմակերպությունների և ընկերությունների համախմբելու նպատակով` հաշվի առնելով ժամանակի սղության պատճառով միության անդամ դառնալ չկարողացող անձանց ցանկությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կազմակերպությունները ուղղակիորեն չեն կարող անդամակցել ԳԼԵՄ-ին:

Միության բարեկամ կարող են դառնալ այն չափահաս անհատները, ընտանիքները, միությունները, կազմակերպություններն ու ընկերությունները, ովքեր որևէ կերպ չեն առընչվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից աղանդավորական դիտվող որևէ կազմակերպության հետ, ինչպես նաև չեն հերքում Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանությունը:

Անհատները, ընտանիքները, միությունները, կազմակերպություններն ու ընկերությունները միության բարեկամ կարող են դառնալ ինչպես իրենց նախաձեռնությամբ, այնպես էլ ԳԼԵՄ-ի Վարչության առաջարկով:

Միության բարեկամ հանդիսացողները ազատորեն կարող են մասնակցել ԳԼԵՄ-ի հոգևոր դասերին, սերտողություններին, քարոզներին, ինչպես նաև ցանկացողները կարո են մասնակցել թույլատրելի միջոցառումներին:

ԳԼԵՄ-ի ուխտագնացություններին և նրա` միության նեղ շրջանակներում կազմակերպած միջոցառումներին միության բարեկամ հանդիսացողները կարող են մասնակցել միայն ԳԼԵՄ-ի Վարչության հրավերով կամ արտոնությամբ:



 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։