Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

   Հոգևոր բարեպաշտական արարողությունները աստվածապաշտության կամ ծեսի, պաշտամունքի բաղկացուցիչ հիմնական բաժիններից: Կատարվում են հավատացյալների կյանքում որոշակի պահերի և դեպքերի առիթով կամ եկեղեցական տոների հետ առնչվող պարագայում: Հոգևոր բարեպաշտական արարողություններից շատերը (խաչակնքում, մոմավառություն, մյուռոնօրհնեք, տնօրհնեք, ուխտագնացություն, Ջրօրհնեք և այլն) հատուկ են քրիստոնեկան շատ եկեղեցիների, մյուսները զուտ Հայ եկեղեցուն բնորոշ ազգային-քրիստոնեական արարողություններ են (մատաղ, մատաղօրհնություն, Տյառնընդառաջի խարույկ, Խաղողօրհնեք, աղօրհնեք և այլն):

Հոգևոր բարեպաշտական արարողությունների մեծ մասն ընդհանուր է բոլոր հավատացյալների համար, բայց Հայ եկեղեցու Մաշտոց ծիսարանում հիշատակվում են մի շարք այնպիսի բարեպաշտական սովորություններ, որոնք առնչվում են առանձին հավատացյալների կամ նրանց կյանքի հետ կապված երևույթների («Կանոն վասն դժվարածին հղի կնոջ», «Կանոն ջրհոր օրհնելո», «Կանոն ութօրեից», «Կանոն քառասնօրեին» և այլն) հետ: 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։