Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Անդաստան

 

   Անդաստանը աշխարհի չորս ծագերի օրհներգությանը նվիրված արարողություն. մատուցվում է նաև անդաստանների կամ արտերի պտղաբերության և արգասավորության համար: Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս՝ արտերի և այգիների մեջ: Տոնացույցի համաձայն՝ «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով՝ աշխարհի չորս կողմերը օրհնել: Արարողության ժամանակ հոգևոր դասը խաչով, խաչվառով և Ավետարանով երգելով օրհնում է արևելքը և այնտեղ գտնվող Հայոց հայրապետությունը՝ ս. Խաչի և Ավետարանի նշանով, հանուն Սուրբ Երրորդության: Այնուհետև օրհնվում է և պահապան խնդրանք ներկայացվում աշխարհի արևմտյան կողմի համար, որտեղ քրիստոնյա թագավորություններ և ազգեր կան: Դեմքերը դեպի հարավ դարձնելով՝ օրհնում են հարավը, այնտեղի երկրները, անդաստանները և տարվա պտղաբերությունը: Դեպի հյուսիս դառնալով՝ օրհներգվում են աշխարհի հյուսիսային կողմն ու այնտեղ գտնվող վանքերը, անապատները, քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակիչները:

Անդաստանի արարողությունը Տոնացույցի համաձայն, տարվա ընթացքում կատարվում է հետևյալ տոներին. Զատկին, Երևման ս. Խաչին, Համբարձումին, Երկրորդ Ծաղկազարդին, Խաչվերացին, Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնին,Վարդավառին, Աստվածածնի Վերափոխմանը, Ծաղկազարդին՝ առավոտյան և երեկոյան, Նոր Կիրակիին, Կարմիր Կիրակիին, Տյառնընդառաջին՝ երեկոյան, իսկ Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակիին և Հինունքին՝ առավոտյան:

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։