Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Հոգեհանգիստ

 

   Հոգեհանգիստը ննջեցյալի համար կատարվող արարողություն, բառացի նշանակում է «հանգիստ՝ հոգու համար»: Հայ եկեղեցում հանգուցյալների հիշատակումը կատարվում է հոգեհանգստի միջոցով, ինչպես նաև Տաղավար տոներին հաջորդող գերեզմանօրհնեքի ժա- մանակ: Նախաքրիստոնեական շրջանի հայկական մեռելապաշտամունքի մեջ գերիշխող՝ նախնիների հանդեպ հարգանքի տուրքը Հայ եկեղեցին ընդօրինակել է՝ փոխարինելով հանգուցյալների հիշատակման օրերով: Այդ օրերին գերեզմանի մոտ տեղի են ունեցել ճաշկերույթներ՝ հանգուցյալի հոգու հանգստության համար:

Հակառակ հեթանոսների՝ դիակի նկատմամբ խուսափողական վարմունքի, քրիստոնեական հավատի համաձայն՝ ննջեցյալը, որ պիտի հարություն առնի՝ Աստծո հետ միանալու համար, սուրբ է և մաքուր: Քրիստտոնեական եկեղեցին ուսուցանում է կենդանի և ննջեցյալ մարդկանց միասնությունը, քրիստոնեական կյանքի սկիզբն ու վերջը շաղկապվում են միմյանց: Հայ եկեղեցու վարդապետության համաձայն, մեռելները մահից հետո սպասում են Վերջին դատաստանի օրվան: Հոգեհանգստյան արարողությունն էլ այս իմաստով է կատարվում: Այն երախտագիտության արտահայտություն է, ինչպես նաև աղոթք՝ ննջեցյալների համար: Ողջերը, հիշելով նրանց, հոգեհանգստի ընթացքում ողորմություն են հայցում Աստծուց՝ ննջեցյալների հոգիների համար:

Եկեղեցական օրենք և սովորություն է հոգեհանգստի արարողություն կատարել մահից կամ թաղումից հետո, ի վերջավորություն Ս. Պատարագի: Հոգեհանգիստ կատարվում է նաև թաղման հաջորդ օրվա առավոտյան, թարմ գերեզմանի մոտ՝ հանգուցյալի հիշատակությամբ: Հնում այս սովորությունը կոչվել է «այգալացն»: Կապված է Ավետարանի Հարության հատվածի հիշատակության հետ, երբ Յուղաբեր կանայք այգաբացին գալիս են Քրիստոսի գերեզման՝ նրան օծելու, և տեղը թափուր են գտնում (Մարկ. 16.1–11): Այս իմաստով է Գրիգոր Տաթևացին մեկնաբանում հաջորդ առա- վոտվա հիշատակումը. «Որպէս իւղաբեր կանայքն նախ եկին ի գերեզմանն և տեսին յարուցեալ զՔրիստոս, եւ ապա առաքեալքն, նոյնպէս յերկրորդ օրն պարտ է գալ կանանց նախ ի գերեզմանն եւ ապա՝ արանց, եւ հոգեւոր տեսութեամբ ուրախանալ»:

Այս արարողությամբ [ժողովրդի մեջ հայտնի է «ինքնահող» կամ «էքնահող» («այգուց», այսինքն՝ վաղ առավոտյան բառի ժողովրդախոսակց. տարբերակն է) անունով] Հայ եկեղեցին տարբերվում է մյուս եկեղեցիներից, որոնք ընդունում են միայն երրորդ օրվա հիշատակությունը, որը պատկանում է քրիստոնեական հնագույն ավանդույթների թվին և հնում կապվել է գերեզմանի մոտ տեղի ունեցող ագապե ճաշկերույթի և հաղորդության հետ:

Ներկայումս ընդհանրացված սովորություն է հոգեհանգիստ կատարել մահվանից հետո, թաղման հաջորդ օրը, յոթնօրյակին, քառասունքին և մահվան տարելիցին: Հոգեհանգստյան արարողության ընթացքում երգվում են հանգստյան շարականներ, ընթերցվում է հանգստյան Ավետարանը և վերջում՝ «Քրիստոս Որդի Աստծոյ» աղոթքի ընթացքում, հիշ ատակվում են ննջեցյալների անունները, որպեսզի Վերջին դատաստանի օրը Աստված հիշի նրանց և արդարությամբ ու գթությամբ դատաստան անի:

 

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։