Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 ՄԱՏԱՂ

 

 Հայ եկեղեցու ծիսական առանձնահատկություններից: Գրիգոր Տաթևացին տալիս է «մատո աղ»-ի ստուգաբանությունը (մատուցիր աղը): Մ. Աստծուն ընծայաբերվող նվերն է: Մատուցվում է կենդանիներից ամենաընտիրը՝ արջառ, ոչխար, սուրբ թռչուն (հավ, աղավնի): Այսօր ընդունված է Մատաղ մատուցել միայն արու կենդանիներ, մինչ հնում մատուցվել է թե՛ արու և թե՛ էգ: Մատաղի մսի պատրաստման եղանակը այսօր միայն օրհնված աղով և ջրով խաշելն է, մինչ հնում այն ողջակեզ են արել:

Ըստ ավանդության, եթե Մատաղը կատարվում է վանքի կամ եկեղեցու բակում, ապա մորթին և աջ թևը պետք է տրվի հոգևորականներին: Եթե մատուցվում է արջառ, նախ պետք է 40 տուն բաժանել, ապա նոր սեղան նստել, եթե ոչխար՝ 7, եթե աքլոր՝ 3: Աղավնին չեն զոհում, այլ բաց են թողնում: Մատաղիմիսը չի կարելի հաջորդ օրը պահել:

Մատաղի միսը պետք է եփվի օրհնված աղով, կամ անասունին մորթելուց առաջ պետք է աղ տալ: Աղի օրհնությունը կատարվում է Մատաղի միսը կուռքերին մատուցած զոհերից տարբերակելու համար: Ըստ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ աղը խորհրդանշում է առաքյալներինԴուք եք երկրի աղը>, Մատթ. 5.13), անբան կենդանիները՝ հեթանոսներին: Եվ ինչպես որ առաքյալների խոսքերը սրբում են մեզ, այնպես էլ աղը սրբում է անասունին՝ իր սկզբնական անիծվածությունից: Մատաղի սովորությունը գոյություն է ունեցել դեռևս IV դ.: Նույն դարի ասորի պատմագիր Զենոբ Գլակը վկայում է, որ հոների դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ թագավորըԳրիգոր Լուսավորիչը և հայ ավագանին բազմաթիվ արջառներ, նոխազներ ու գառներ են զոհ մատուցել ի գոհություն Աստծո և բաժանել աղքատներին:

Օտարները Հայ եկեղեցուն մեղադրել են Մատաղի համար՝ համարելով այն հրեական սովորություն կամ հեթանոսական զոհ: Անկախ այն հանգամանքից, որ Քրիստոսն ինքը չմերժեց զատկական գառի հրեական սովորությունը, հայկական Մատաղ  չի նույնանում ո՛չ հրեական, ո՛չ էլ հեթանոս. զոհաբերման հետ: Այն ավելի առնչվում է առաքյալների հաստատած ագապե ճաշի հետ: Հայ եկեղեցում Մատաղ  կատարվում է հիմնականում երեք նպատակով.

ա. փրկության հույսի և մեղքերի թողության համար,

բ. ննջեցյալների հոգու հանգստության համար,

գ. Աստծո տված շնորհների դիմաց երախտագիտություն հայտնելու համար:

Սովորաբար Մատաղ  կատարվում է Տերունական և այլ կարևոր տոներին, ս. Սեղան կամ ս. Խաչ հաստատելու առիթով ևս: Հնում հանձնարարվել է կատարել այն բոլոր օրերին, երբ ս. Պատարագ է մատուցվել: XII դ. հայ աստվածաբան-փիլիսոփա Պողոս Տարոնացին ասում է, որ Քրիստոսի մարմինը և արյունը ճաշակելուց հետո պետք չէ անսուրբ կերակուրի մոտենալ, այլ նախ պետք է օրհնված և աղահար միս ուտել, ապա որևէ այլ ինչ: Ըստ Գրիգոր Տաթևացու, Մատաղ  Քրիստոսի ճշմարիտ պատարագի ստվերն է և օրինակը: Հայկական Մատաղը , տարբերվելով հանդերձ, որոշ ընդհանրություն ունի նաև հինկտակարանային Ուխտի հետ:

 

Գրկ. Գ ր ի գ ո ր Տ ա թ ե վա ց ի, Գիրք հարցմանց,

ԿՊ, 1729, էջ 657–658: Պ ո ղ ո ս Տ ա ր ոն ա ց ի,

Թուղթ ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփային,

ԿՊ, 1752, էջ 278–282: Ստեփան ո ս Օ ր բ ե լ յ ան,

Հակաճառութիւն ընդդէմ երկաբնակաց, ԿՊ, 1756, էջ

131–148: Մ խ ի թ ա ր Գ ոշ, Թուղթ առ Վիրս, «Արա-

րատե, 1901, էջ 61: Հ ո վ հ ա ն Մա մ ի կ ոնյ ան,

Պատմութիւն Տարօնոյ, աշխատասիր. Ա. Աբրահամյա-

նի, Ե., 1941, էջ 141: Կանոնագիրք Հայոց, աշխատա-

սիր. Վ. ՀաIaբUանի, հ. 1, Ե., 1964, էջ 397399, 400

402, հ. 2, Ե., 1971, էջ 14, 154:

Եզնիկ եպս. Պետրոսյան

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։