Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Մո մավա ռ ո ւ թյ ո ւն

 

Ընդհանրական եկեղեցու բարեպաշտ. սովորություն, հոգևոր ապրումի ու հավատի տեսանելի նյութականացված արտահայտություն: Խորհրդանշում է խավար շրջապատի, այլակերպորեն՝ դարձի չեկածների, հեթանոսների և անհավատների լուսավորումը, ինչպես նաև՝ հավատացյալ քրիստոնյայի լուսավոր հավատըԴո՛ւք եք աշխարհի լույսը...», Մատթ. 5.14), աստվածային կրակով մեղքի մոխրացումը: Եկեղեցում մոմ վառելը գալիս է առաքելական շրջանից, երբ առաջին քրիստոնյաները, խուսափելով հալածանքներից ու հետապնդումներից, հավաքվել, մոմերով լուսավորել են իրենց գետնափոր բնակավայրերը՝ կատակոմբերը, և գաղտնաբար աղոթել: Եկեղեցիներում և աղոթավայրերում մոմի հետ միասին գործածվել են նաև կանթեղներ, որոնք վառվել են ձեթով և լուսավորել աղոթատեղին: Երբ քրիստոնեությունը հռչակվել է պետ. կրոն, և հիմնվել են նոր եկեղեցիներ, որտեղ կատարվելու էր աստվածապաշտ. կարգը, դրանք լուսավորելու համար պահպանվել է կանթեղի ու մոմի գործածությունը:

Կանթեղներն ու մոմերը եկեղեցուն խորհրդավորություն են տալիս և երկյուղածություն ստեղծում, եկեղեց. արարողություններին շքեղություն ու վեհություն հաղորդում:

Եկեղեցում հավատացյալի մոմ գնելը և վառելը դիտվում է որպես զոհաբերության յուր ատեսակ մի արտահայտություն՝ ուղղված Հիսուս Քրիստոսին՝ «Աշխարհի լույսին» (Հովհ.8.12), ինչպես նաև՝ նյութական օժանդակություն եկեղեցուն (ուստի չի խրախուսվում եկեղեցում դրսից բերված մոմ վառելը): Ընդունված է, որ հավատացյալն այդ զոհաμերությունը և եկեղեցուն օգնությունը իր անձնական միջոցներով կատարի:

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։