Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Խաչակնքում

 

Ընդհանրական եկեղեցու հնավանդ և սրբազան ծիսական արտահայտչաձևերից: Հավատացյալը խաչակնքում է եկեղեցական արարողությունների ընթացքում, եկեղեցի, սրբատեղի մտնելիս և ելնելիս, աղոթքի սկզբում և վերջում, սրբապատկերին կամ որևէ սրբության մոտենալիս, խնկարկության և պատարագիչ քահանայի խաչանիշ օրհնության ժամանակ: Խաչակնքվում են նաև վտանգի, փորձության պահին, պաշտպանելով սեփական անձը չարի դեմ՝ խնդրելով Աստծո օգնությունը և ապավինելով ս. Խաչի պահպանությանը:

Խաչակնքելու սովորությունը քրիստոնյաների մոտ սկիզբ է առել դեռևս առաքելական շրջանում, հետագայում եկեղեցին նվիրագործել է այն: Խաչակնքումը կատարվում է աջ ձեռքի երեք մատները (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացրած, ինչը խորհրդանշում է անբաժան և միասնական Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները ծալվում են ափի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մեջ կատարյալ Աստծո և կատարյալ մարդու անբաժան միությունը: Խաչակնքվում են աջ ձեռքի երեք միացրած մատները տանելով ճակատին (ասելով՝ «հանուն Հոր»), իջեցնում են ներքև (ասելով՝ «և Որդվո»), ապա՝ ձեռքը տանում են դեպի ձախ (ասելով՝ «և Հոգվույն») և դեպի աջ (ասելով՝ «Սրբո»): Այս ձևով խաչակնքվողն իր վրա պատկերում է ս.Խաչի նշանը:

Այնուհետև, ձեռքի բաց ափը դնելով կրծքին, խոնարհվում են՝ ասելով. «Ամեն», որը եբրայերեն նշանակում է «թող այդպես լինի», «ճշմարիտ է»:

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։