Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Հայ Առաքելական Ս ուրբ Եկեղեցու Տոները

 

   Եկեղեցական Տոները աստվածապաշտության կամ ծեսի և պաշտամունքի բաղկացուցիչ հիմնական բաժիններից են: Կատարվում են եկեղեցական հանդիսավոր արարողություններով, նվիրված են որոշակի դեպքերի ու անձերի ոգեկոչումներին կամ ուղղակի միջոց են հոգևոր խորհրդածությունների: Նպատակն է նվիրվել օրվա խորհրդին, Աստծո փառաբանությանը և կրոն. պաշտամունքին, ապրել հոգևոր բարեպաշտական կյանքով և խորհել հոգևոր արժեքների մասին: Քրիստոնեական, այդ թվում և Հայ եկեղեցու տոները նվիրված են Հիսուս Քրիստոսին, Աստվածածնին, խաչին, սրբերին և մարտիրոսներին, ինչպես նաև ազգային-եկեղեցական նշանակություն ունեցող իրադարձություններին (հայոց համար այդպիսիք են Թարգմանչաց, Վարդանանց տոները): Մի շարք քրիստոնեկան տոների հետ միախառնվել են նաև հեթանոսական շրջանի տոների որոշ տարրեր և ժողովրդական սովորույթներ: Կիրակին Տերունական օր է, նվիրված է Հիսուս Քրիստոսի Հարությանը և միշտ նշվում է որպ ես եկեղեցական տոն: Շաբաթվա մնացած օրերը սրբոց և պահոց օրեր են: Հայ եկեղեցու գլխավոր հինգ եկեղեցական տոները կոչվում են Տաղավար (Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Ս. Զատիկ, Խաչվերաց, Վերափոխումն Ս. Աստվածածնի, Վարդավառ): Այդ տոների հաջորդ օրը մեռելոց է, կատարվում է գերեզմանօրհնեք: Հայ եկեղեցին տարվա օրերը բաժանել է երեքհիմնական խմբի. տոներ, սրբոց (մարտիրոսաց) օրեր կամ սրբոց հիշատակներ և պահոց օրեր։ Տոները բաժանվում են չորս խմբի.

1. Տերունի տոներ՝ նվիրված Քրիստոսի փրկագործ տնօրինության հիշատակներին,

2. Աստվածածնի տոներ,

3. Խաչի տոներ,

4. Եկեղեցու տոներ:

Աստվածածնի, Խաչի և Եկեղեցու տոները Տերունի տոների մասեր են և նույնպես համարվում են Տերունի, քանի որ կատարվում են ի պատիվ և հանուն Տիրոջ:

Սրբոց օրերը նվիրված են սուրբերի հիշատակին: Հայ եկեղեցին ունի Ընդհանրական (Տիեզերական) եկեղեցու սուրբերի և զուտ Հայ եկեղեցու սուրբերի տոներ: Սուրբերի կարգին են դասվել նաև հրեշտակները, որոնց նվիրված տոներ ևս ունի Հայ եկեղեցին: Հայ եկեղեցու տոները լինում են շարժական և անշարժ: Անշարժ են այն տոները, որոնք հաստատուն կերպով կապված են ամս աթվերին և ոչ թե շաբաթվա օրերին:

Դրանք են հունվ. 5-ից մինչև 13-ը ներառող իննյակ օրերի տոները. Ճրագալույց Ս. Ծննդյան (հունվ. 5), Ս. Ծնունդ և Աստվածահայտնություն (հունվ. 6), Ս. Ծննդյան յոթնյակը կամ ութօրեքը (հունվ. 7–12), Անվանակոչություն (հունվ. 13), Տյառնընդառաջ (փետր. 14), Ավետում (ապրիլի 7), Ծնունդ Աստվածածնի (սեպտ. 8), Ընծայումն Աստվածածնի (նոյեմբ. 21), Հղություն Աստվածածնի (դեկտ. 9): Հաստ ատուն օրեր ունեն Աստվածածնի Վերափոխմ ան (օգոստ. 15) և Խաչվերաց (սեպտ. 14) տոն երը, բայց Հայ եկեղեցին դրանք նշում է այդ օրերին ամենամոտ կիրակի օրը: սրբոց հիշատակ կատարվում է ոչ թե ամիսների հաստատուն օրերով, այլ՝ յոթնյակի դրությամբ, որը շաբաթների հաջորդությունն է: Շաբաթվա մեջ միայն երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին կարող են սուրբերի հիշատակները նշվել: Շարժական տոները կապված են ս. Զատկի (Հարության) տոնի հետ՝ համաձայն Լուսնի լրումի:

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։