Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


 Պահոց

 

   ՊԱՀՔ, պաս, պահոց օրեր, պահեցողություն, ծոմ, ծոմապահություն, որոշ կրոններում ուտելիքի կամ դրա առանձին տեսակների համար որոշակի ժամկետով սահմանված արգելք, կերակուրներից լրիվ կամ մասնակի հրաժարում (պահեցողություն): Պ-ի արտահայտած մյուս իմաստն ինքնաքննության ու խոկումի ժամանակաշրջանն է, հատկապես Մեծ պահոց շրջանը, երբ հավատացյալները ոչ միայն կերակուրներից են հրաժարվում, այլև՝ հեռու են մնում մարմնական հաճույքներից, ապաշխարությամբ ու աղոթասացությամբ չափավոր, զուսպ կյանք վարում: Պահքըահքը հիմնավորվում է մարմնի հանդեպ հոգու առաջնայնության ուսմունքով: Քրիստոնեական, մահմեդական, հուդայական կրոններում Պահքը հավատի ամրապնդման միջոց է, որն ունի նաև մաքր ագործական և ճգնակեցական նշանակություն: Պահքը քրիստոնեական եկեղեցու կյանքի կարևոր երևույթներից է: Բազմիցս վկայված է Աստվածաշնչում, ինչպես նաև՝ Նոր կտակարանում՝ երկնքի արքայությանն արժանի դառնալու և մեղքերից թողություն ստանալու համար: Ներկայումս նույնացված Պահքը և ծոմ բառերը նախկինում տաnբեր իմաստներ են արտահայտ ել: Ծոմ նշանակել է օրական մեկ անգամ ուտ ելով պաս պահել, իսկ Պահքը՝ ընդհանրապես կերակուր չուտել: Ներկայումս Պահքը արտահայտում է պահեցողության այն տեսակը, որի ընթ ացքում թույլատրվում է գործածել բուսական ծագում ունեցող կերակուրներ՝ զերծ մնալով ամեն տեսակ մսեղենից ու կաթնեղենից:  

 

Ըստ Հայ եկեղեցու սահմանած կարգի, տարվա մոտ վեց ամիսը պահոց օրեր են: Ըստ այդմ Հայ եկեղեցին տարվա օրերը բաժանել է երկու մասի՝ տոնական և պահոց օրերի: Եկեղեցական կանոնների համաձայն, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերը Պահք են: Պահոց օրերը լինում են՝ բուն պահոց օրեր, երբ պետք է հրաժարվել կենդանանական ծագում ունեցող կերակուրների (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն) օգտագործումից և նավակատյաց պահոց օրեր, երբ կարելի է ուտել կաթնեղեն և ձկնեղեն: Նավակատիքի օրեր են հինգ Տաղավարների շաբաթապահոց շաբաթ օրերը: Պահոց օրերը բաժանված են երեք խմբի. ա. Օրական Պահքը, բ. Քառասնօրյա Պահքը (Մեծ Պահքը), գ. Շաբաթական Պահքը (Շաբաթապահք):

Օրական Պահքը, յուրաքանչյուր շաբաթվա չորեքշաբթի և ուրբաթ օրերի Պահքն է, որը, համաձայն Հայ եկեղեցու Տոնացույցի, վերաբերում է տարվա գրեթե բոլոր շաբաթներին, բացառությամբ Ս. Ծննդյան շաբաթվա (հունվ. 6– 13) չորեքշաբթի և ուրբաթ օրերի և ս. Զատկից մինչև Համբարձում ընկած շաբաթների չորեքշաբթի ու ուրբաթ օրերի, որոնք պահոց օր եր չեն: Քառասնօրյա Պահքը, կոչվում է նաև Մեծ Պահք (Բուն Բարեկենդանի երկուշաբթիից մինչև Ավագ ուրբաթ): Քառասուն օրը կապված է անապատ քաշված Քրիստոսի քառասնօրյա ծոմ ապահության, աղոթքի և ապաշխարության շրջանի, ինչպես նաև Ս.Գրքում հաճախակի հիշվող 40 խորհրդանշական թվի հետ: Իրականում Քառասնօրյա Պահքը տևում է 47 օր, իսկ 48-րդ օրը ճրագալույց ս. Զատիկի նավակատիքն է: Քառասնօրյա Պահքի օրերը կոչվում են «աղուհացի կամ աղևացքի օրեր», այսինքն՝ Մեծ Պահքը աղով ու հացով անցկ ացնելու ժամանակաշրջան: Հնում աղ ու հացով էին ապրում ճգնավորներն ու անապատականները: Ներկայումս աղուհացի օրը պահոց այն օրն է, եnբ պետք է Պահքի կերակուրներ ուտել: Մեծ Պահքի շրջանում փակվում է եկեղեցու խորանի վարագույրը, և պսակ չի կատարվում:

Շաբաթապահք, հիմնականում հինգ օրվա՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ ընկած Պահքը է: Հայ եկեղեցու շաբաթապահքերի կարգադրությունը վերագրվում է Ներսես Բ Բագրեվանդցի կաթողիկոսին (548–557): Շաբաթական Պահքերը 12 են. Ծննդյան, Եղիական, Լուսավորչի, Վարդավառի, Վերափոխման (Աստվածածնի), Խաչվերացի, Վարագա Խաչի, Հիսնակաց, ս. Հակոբի, Առաջավորաց, Մեծ պահոց երկրորդ շաբաթվա, Ավագ շաբաթ: Շաբաթապահքերը բաժանված են երեք խմբերի.

1. Հինգ Տաղավարների կամ Տերունական օրերի շաբաթապահքեր՝ Ծննդյան, Հարության, Վարդավառի, Աստվածածնի, Խաչի:

ա. Ծննդյան Պահքը, Հիսուսի ծննդյան շաբաթվա յոթնօրյակն է, տևում է վեց օր: Այդ ընթացքում ոչ մի տոն չկա, վեց օրերը պահոց օրեր են և ոչ՝ ուտիքի: Ի հակադրություն նախածննդյան շաբաթապահքի, հետծննդյան առաջին շաբաթը (հունվ. 6–13) պահոց օրեր չեն:

բ. Հարության Պահքը, կոչվում է նաև Ավագ շաբաթի Պահքը, որովհետև վերաբերում է Զատկին նախորդող վեց օրերին: Ավագ երկուշաբթիից Ավագ շաբաթ օրը Հարության շաբաթապահքի օրերն են: Այս Պահքը անբաժան մասն է Քառասնօրյա կամ Մեծ Պահքի: Այս ընթացքում չկա ոչ մի տոն, հետևաբար վեց օրերն էլ պահոց են:

գ. Վարդավառի Պահքը, Այլակերպության այս շաբաթապահքը տևում է հինգ օր և տոն չունի: դ. Ա ս տ վա ծ ա ծն ի կամ Վերափոխման Պահքը, նույնպես տևում է հինգ օր և տոն չունի:

ե. Խաչի Պահքը, Խաչվերացի շաբաթապահքը տևում է հինգ օր և տոն չունի:

2. Տարվա չորս եղանակների շաբաթապահքեր՝ Մեծ պահոց երկրորդ շաբաթվա, Եղիական, Վարագա Խաչի, ս. Հակոբի Պահքեր:

ա. Մեծ պահոց երկրորդ շաբաթվա Պահքը, այս շաբաթապահքը (մարտին) կոչվում է նաև Գարնանամուտի Պահքը: Պատկանում է Մեծ պահոց շարքին: Առանձնացված է եղանակային լինելու պատճառով: Տևում է հինգ օր և տոն չունի:

բ. Եղիական Պահքը, լինելով ամառնամուտի (հունիս) Պահքը, կոչվում է նաև Ամռան Պահքը, իսկ ժողովրդական լեզվով՝ նաև «Թրթուրի պաս»: Զատկից հետո առաջին շաբաթապահքն է: Եղանակային Պահքը լինելով՝ կապ չունի Եղիա մարգարեի հետ, սակայն Եղիական է կոչվում, որովհ ետև շաբաթապահքի վերջին օրը հիշատակն է Եղիա մարգարեի: Տևում է հինգ օր և տոն չունի:

գ. Վարագա Խաչի Պահքը, աշնանամուտի (սեպտեմբեր) այս շաբաթապահքը կոչվում է նաև ս. Գևորգի Պահքը, որովհետև շաբաթավերջը ս. Գևորգի տոնն է: Այս Պահքը ունի enբao տոներ և տևում է հինգ օր:

դ. ս. Հակոբի Պահքը, եղանակների շաբաթապահքերից վերջինն է, սկսվում է ձմեռնամուտին (դեկտեմբեր): Զուգադիպում է ս. Հակոբի տոնին, այստեղից էլ՝ իր ժող. անունը: Ունի enբao տոներ և տևում է հինգ օր:

3. Այլևայլ շաբաթապահքեր, դրանք են՝ Առաջավորաց, Հիսնակաց և Լուսավորչի Պ-երը:

ա. Առաջավորաց Պահքը, կոչվում է նաև Առաջավորք, նշանակում է առաջինը: Տևում է հինգ օր, ունի սրբոց տոներ: Շաբաթավերջը ս. Սարգսի տոնն է և կոչվում է նաև (ժող.) ս. Սարգսի Պահքը:

բ. Հիսնակաց Պահքը, Հիսնակ նշանակում է հիսուն օրերի ժամանակաշրջան: Հնում հիսնակաց պահեցողությունն սկսվել է Քրիստոսի ծնունդից հիսուն օր առաջ և պահվել մինչև Աստվածահայտնության տոնը: Ներկայումս Հիսնակաց Պահքը պահվում է միայն հինգ օր:

գ. Լուսավորչի Պահքը, այդպես է կոչվում, որովհետև նվիրված է ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտին: Տևում է հինգ օր և իր մեջ պարփակում է սրբոց այլ տոներ:

Կան նաև այլ՝ տաnբեր առիթներով պահվող Պ-եր: Այսպես, եկեղեցականներն իրենց ձեռնադրությունից հետո 40 օր պետք է Պահքը պահեն, ոմանք Պահքը են պահում նաև հաղորդությունից առաջ ևն: 

 

 

 

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։