Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Տերունի Տոներ

 

Հիսուս Քրիստոսի կյանքի հետ կապված ամենակարևոր դրվագների հիշատակության օրեր, որոնք քրիստոնյա եկեղեցին տոնում է մեծ հանդիսավորությամբ: Դրանք են.

Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն. տոնակատարության օրն անփոփոխ է: Կատարվում է հունվ. 6-ին:

Անվանակոչություն Քրիստոսի. Կատարվում է միշտ նույն օրը՝ հունվ. 13-ին:

Տյառնընդառաջ. օրն անփոփոխ է՝ կատարվում է փետր. 14-ին:

Ծաղկազարդ, Ավագ Շաբաթ, ս. Զատիկ կամ Հարություն, Համբարձումն Քրիստոսի:

Հոգեգալուստ կամ Պենտեկոստե. Սուրբ Հոգու՝ աղավնու կերպարանքով իջնելն է առաքյալների վրա:

Վարդավառ կամ Պայծառակերպություն Քրիստոսի (բոլորն էլ շարժական են):

Վերափոխումն Ս. Աստվածածնի կամ Գալուստ Տեառն ի փոխումն Կուսին: Տոնվում է օգոստ. 15-ի մերձավոր կիրակի օրը:

Տերունի տոներ են տարվա բոլոր կիրակիները, որոնք նվիրված են Հիսուսի Հարության հիշատակին՝ երբեմն ունենալով տերունական այլ տնօրինության հիշատակ: Տերունի տոներ են Հայ եկեղեցու հինգ Տաղավար տոները:

Տերունի տոների մաս են կազմում Աստվածածնի տոները, ս. Խաչի տոները և Եկեղեցու տոները, որոնք Հիսուս Քրիստոսի տնօրինական տոներ չեն, բայց կատարվում են ի պատիվ և հանուն Հիսուս Քրիստոսի:

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։