Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի

15/06/13 00:00

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին հայոց ամենամեծ սրբի` Սուրբ Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված երեք տոն ունի` «Լուսավորչի մուտն ի վիրապ», «Լուսավորչի ելն ի վիրապ» և «Գյուտ նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի»: Սրանցից ամենանշանավորը, թերևս, Գյուտ նշխարացն է, որը տոնվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը:
Ս. Գրիգոր Լուսավորիչը ծնվել է 239 թվականին` Պարսկաստանում` Պարթև Անակի ընտանիքում: Դավադիր Անակի սպանությունից հետո Գրիգորի դայակը նրան և նրա եղբորը փախցնում է Կեսարիա, որտեղ նրանք ստանում են քրիստոնեական դաստիարակություն:
Վերադառնալով Հայաստան` 301 թվականին Գրիգորը Արածանիի ջրերում մկրտում է դարձի եկած հայոց արքունիքին: Հայոց Տրդատ արքայի հրամանով Հայաստանում Քրիստոնեությունը հաստատվում է իբրև պետական կրոն, իսկ Գրիգորը օծվում է իբրև հայոց առաջին կաթողիկոս:
Ըստ ավանդության, հայոց մեծ դարձից հետո սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ լուռ ու անշուք ամփոփվում են Դարանաղյաց գավառի Թորդան գյուղում, որը արքունական շնորհմամբ Լուսավորչի սեփականությունն էր:
Անշուք թաղումը, սակայն, անշուք չթողեց Սրբի հիշատակը: Հայաստանյայց եկեղեցին նշխարների գյուտի տոնը մյուս երկու տոների պես, կատարում է մեծ շուքով ու հանդիսավորությամբ:
Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են։ Հայտնի չէ, թե նշխարները երբ են հանվել ու տեղափոխվել տարբեր երկրներ: Հայրապետի նշխարների մի մասը իբրեւ սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով սուրբ Խաչափայտի և սուրբ Գեղարդի հետ միասին օրհնվում է սրբազան մյուռոնը։ Սբ. Գրիգոր Լուսավորչի Լույս Նշխարներից մի մասունք էլ ամփոփված է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում:

Կարդացել են 1200 անգամ

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։