Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի

quick menu home contact us
ՕՐԱՑՈւՅՑ

Տոներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում


Խաղեր և Խաչբառեր


Գյուտ Նշխարաց Սուրբ Գրիգոր Լուսավորչի


ԳԼԵՄ Մանկական Երգչախումբ


Ինտելեկտուլ Խաղեր Դպրոցներում

21/12/13 07:36

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու Երիտասարդաց Միությունը արդեն երկու տարի անընդմեջ անցկացնում է ինտելեկտուալ խաղեր դպրոցներում։
Ինտելեկտուալ խաղերի նպատակներն են Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հարևանությամբ գտնվող դպ­րոցներում` անցկացնել ինտելեկտուալ խաղեր:
Հարցերը լինում են՝ Հոգևոր (ըստ իրենց դպրոցում ան­ցած «Հայոց Եկեղեցու Պատմություն» ծրագրի),
Տրա­մաբանական (ի նպաստ պատանիների ընդհանուր ինտելեկտուալ զարգացման):

Այնուհետև ազմակերպել միջդպրոցական ինտելեկտուալ խաղեր, որին կմասնակցեն դպ­րոցումներում իրականացված խաղերի արդյունքներում հաղթած թիմերը:

2013թ․ խաղերը սկսեցին Նոյեմբեր ամսից, մասնակցեցին 4 դպրոցներ՝ Մ․Նալբանդյանի անվան թիվ 33, Ա․Խանջյանի անվան թիվ 53, Նար-Դոսի անվան թիվ 14 և Գ․Էմինի անվան թիվ 182։

Եզրափակիչ միջդպրոցական խաղն անցկացվեց Էջմիածնում՝ Քրիստոնեկան Դաստիարակության Կետրոնի Դահլիճում՝ Տեր Վարդան Վարդապետ Նավասարդյանի օրհնությամբ։
Այս տարվա աշնանային խաղին հաղթող ճանաչվեց Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցը։
Երեխանների ստացան հաղթական գավաթը և նվերներ՝ գրքեր, խաչեր և սրբապատկերներ։

Խաղերը շարունակակն բնույթ են կրելու և անընդհատ ներգրավվելու են նոր դպրոցներ։

Կարդացել են 1034 անգամ

Բոլոր դաշտերը պարտադիր են։


Ձեր հարցն ուղարկված է

Շնորհակալություն


Ուղարկման ընթացքում խնդիր է առաջացել։

Խնդրում ենք փորձել նորից։